Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը մտածում է թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառելու մասին: Այս մասին հայտնում է Le Parisien-ը:
Նեյմարը 2017 թվականից է հանդես գալիս փարիզյան ակումբում: Բրազիլացին 1741 հանդիպման է մասնակցել ՊՍԺ-ի կազմում, որոնցում դարձել է 117 գոլի և 76 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն 2022 թվականի ամռանը փորձել է վաճառել 31-ամյա ֆուտբոլիստին, սակայն գնորդ չի գտել:
ՊՍԺ-ն Նեյմարի համար 150 մլն եվրո է պահանջել, բայց այն նվազեցրել է՝ հասցնելով 100 մլն եվրոյի: Նրանք ֆուտբոլիստին «Բարսելոնայից» ձեռք են բերել 222 մլն եվրոյի դիմաց:
























































