ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը գոհ չի մնացել կիսապաշտպան Վիտինիայի և հարձակվող Ուգո Էկիտիկեի գործողություններից Ֆրանսիայի առաջնության 23-րդ տուրի՝ «Մոնակոյի» դեմ խաղում (1-3): Այս մասին հայտնում է L’Equipe-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, 31-ամյա բրազիլացին իր դժգոհություններն է հայտնել Վիտինիային՝ վերջինիս ոչ ճշգրիտ փոխանցումների վերաբերյալ: Էկիտիկեն էլ, ըստ Նեյմարի, սխալ որոշումներ է կայացրել դարպասի մոտ: Հաղորդվում է, որ Նեյմարը բավական կոշտ է խոսել թիմակիցների հետ: Բրազիլացու նմանօրինակ պահվածքը նույնիսկ «Մոնակոյի» ֆուտբոլիստներին է զարմացրել:
Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում 17 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Բրազիլիայի հավաքականի կազմում նա ԱԱ-2022-ում 3 խաղի է մասնակցել և դարձել է 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:
























































