Ֆրանսիայի գործող չեմպիոն և Լիգա 1-ի առաջատար ՊՍԺ-ն պայմանավորվել է երկարաձգել համագործակցությունը պաշտպան Մարկինյոսի հետ:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ նոր քառամյա պայմանագրի կնքումը «մոտ ապագայի հարց է»։ Կողմերը սկզբունքորեն համաձայնեցրել են գործարքի բոլոր մանրամասները։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին ցանկանում է, որ 28-ամյա բրազիլացին կարիերան ավարտի ՊՍԺ-ում։
Ֆրանսիական գրանդի պաշտպանության հենասյունը հանդիսացող Մարկինյոսը թիմում խաղում է գրեթե տասը տարի։
























































