ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կիրակի օրը՝ փետրվարի 12-ին, մասնակցել է հիմնական կազմի մարզմանը, հայտնում է L’Equipe-ը։
Այսպիսով, ֆուտբոլիստը պահպանում է «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպմանը մասնակցելու հնարավորությունը։
Վերջնական որոշումը մարզչական շտաբը կկայացնի «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման նախօրեին։ Խաղը կկայանա փետրվարի 14-ին։
























































