ՊՍԺ-ի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն խոսել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի կարևորության մասին․
«Արդյոք ՊՍԺ-ն կախվա՞ծ է Մբապեից․ մենք թիմ ենք։ Մենք խաղում ենք 11 խաղացողներով , գումարած պահեստայինները։ ՊՍԺ-ում միայն Մբապեն չէ, թեև մենք գիտենք, որ նա այս թիմի և ակումբի համար կարևոր ֆուտբոլիստ է։ Գիտենք, որ դեռևս պետք է գլուխ հանենք առանց նրա, և տեսնենք՝ ինչ կլինի ապագայում»,- Կիմպեմբեի խոսքերն է փոխանցում Le Parisien-ը։
24-ամյա Կիլիան Մբապեն ընթացիկ մրցաշրջանի 26 խաղում դարձել է 25 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նա բաց կթողնի ՉԼ 1/8 եզրափակչի՝ «Բավարիայի» դեմ առաջին խաղը վնասվածքի պատճառով։
Փետրվարի 14-ին ՊՍԺ-ն կմրցի «Բավարիայի» հետ, փետրվարի 19-ին Լիգա 1-ում կխաղա «Լիլլի» հետ։ «Բավարիայի» դեմ պատասխան խաղը կկայանա մարտի 8-ին։