ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման խոսել է Լիգա 1-ի 23-րդ տուրում «Մոնակոյից» կրած պարտության մասին (1-3).
«Մեր կորուստները չեն կարող արդարացում լինել։ Մենք շատ վատ խաղացինք, և ես ցանկանում եմ ներողություն խնդրել մեր երկրպագուներից։ Մեզ համար դժվար ժամանակներ են։ Երեքշաբթի օրը շատ կարևոր խաղ է մեզ սպասվում։ Պետք է լավ պատրաստվենք առաջիկա խաղին և կենտրոնանանք»,- Դոնարումայի խոսքերն է փոխանցում Prime Video-ն։
Փետրվարի 14-ին փարիզյան թիմը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում կմրցեն Մյունխենի «Բավարիայի» հետ։ Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մարտի 8-ին։