Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի գործակալ Կարիմ Ջազիրին հայտնել է, որ Բենզեման մինչև 2022 թ-ը երկարաձգել է պայմանագրի ժամկետը:
«Կարիմը երկարաձգել է պայմանագրի ժամկետը. սա պաշտոնական է: Նրա ու արքայական ակումբի հարաբերությունները հիանալի են, բայց նա միշտ ասում է, որ «Լիոնը» նրա սրտում է:
«Լիոնը» միշտ մնացել է նրա թիմը՝ այն պահից սկսած, երբ նա հեռացավ Ֆրանսիայից»,-ասել է գործակալը:
Բենզեման 2009 թ-ից հանդես է գալիս «Ռեալում»: Արքայական թիմում նա մասնակցել է 498 խաղի ու դարձել 240 գոլի հեղինակ: