Բունդեսլիգայի 20-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվել էր «Վերդերին» և երկու անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
Առաջին կեսում գոլեր չգրանցվեցին։
Դորտմունդցիները հաշիվը բացեցին միայն 67-րդ րոպեին, իսկ հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ կրկնապատկեցին այն․ աչքի ընկավ Բրենդտը։
Այս խաղից հետո «Բորուսիան» 40 միավորով 2-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Վերդերը» 27 միավորով՝ 9-րդ։
























































