Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին երկուշաբթի՝ փետրվարի 13-ից, կվերսկսի մարզումները փարիզյան թիմի կազմում:
«Մեսսին, որը ծնկատակի ջլի վնասվածք է ստացել «Մարսելի» դեմ խաղում, առաջիկա 48 ժամերի ընթացքում կլինի բժշկական անձնակազմի ուշադրության կենտրոնում: Նա երկուշաբթի կվերադառնա մարզումներին»,- ասվում է ՊՍԺ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Այս կերպ, Մեսսին միանշանակ բաց կթողնի ֆրանսիական Լիգա 1-ի՝ «Մոնակոյի» դեմ խաղին, որը կկայանա վաղը՝ փետրվարի 11-ին, և մարզումներին կվերադառնա ՉԼ 1/8 եզրափակչի՝ «Բավարիայի» դեմ խաղից ժամեր առաջ: Այդ խաղը նախատեսված է փետրվարի 14-ին Փարիզում:
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում Մեսսին դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
























































