«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը հանդիպում է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի հետ մյունխենցիների երկարամյա դարպասապահների մարզիչ Տոնի Տապալովիչի պաշտոնանկության շուրջ ծագած կոնֆլիկտից հետո։ Այս մասին հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Նոյերն ու Նագելսմանը անձնական հանդիպում են անցկացրել, որտեղ կատարել են հաշտեցման առաջին քայլերը։ Տապալովիչի պաշտոնանկությունից հետո ծագած տարաձայնությունները լուծվել են, և հետագա համագործակցությունը հիմնված կլինի պրոֆեսիոնալիզմի վրա։
Նոյերը դեռ պետք է հանդիպի «Բավարիայի» ղեկավարության ներկայացուցիչների՝ Օլիվեր Կանի կամ Հասան Սալիհամիջիչի հետ։
























































