Լիոնել Մեսսիի եղբայրը՝ Մաթիաս Մեսսին, ներողություն է խնդրել «Բարսելոնայի» հասցեին իր ասած խոսքերի համար։
«Ուզում եմ ներողություն խնդրել սոցցանցերում իմ ասածների համար․ ես ուղղակի կատակում էի որդուս ու ընկերներիս հետ։ Ինչպես կարող եմ նման բան մտածել «Բարսելոնայի» պես մեծ ակումբի ու նրա պատմության մասին, մի թիմի, որն այդքան բան է տվել ինչպես իմ ընտանիքին, այնպես էլ Լեոյին։
Մեզ համար Կատալոնիան մեր երկրորդ տունն է, և դա քաջ հայտնի է։ Շատ եմ ցավում, և ներողություն եմ խնդրում բոլորից, հատկապես «Բարսելոնայի» երկրպագուներից»,- գրել է Մեսսիի եղբայրը սոցցանցերի իր էջերում։
























































