ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին փարիզյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու երկու տարբերակ ունի, հայտնում է Sport.es-ը։
Հրատարակության համաձայն՝ թիմի ղեկավարությունը աստղային արգենտինացուն առաջարկում է մեկ տարվա պայմանագիր կամ մեկ տարվա պայմանագիր՝ այն ևս մեկով երկարաձգման հնարավորությամբ։ Վերջնական ընտրությունը խաղացողինն է:
Հաղորդվում է նաև, որ կողմերը դեռ չեն կարողացել պայմանավորվել գործարքի ֆինանսական պայմանների շուրջ։
35-ամյա Մեսսին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ Նրա ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը:
Այս մրցաշրջանում արգենտինացին փարիզցիների կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 15 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ:
























































