Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Մերիխ Դեմիրալը հայտնվել է «Միլանի» ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է Football Italia-ն:
Միլանյան ակումբը ցանկանում է ուժեղացնել պաշտպանության կենտրոնը և գտնում է, որ 21-ամյա թուրք ֆուտբոլիստը կարող է դա անել:
Հիշեցնենք, որ Դեմիրալին իր կազմում է ցանկանում տեսնել նաև «Լեսթերը»: Անգլիական ակումբը պաշտպանի համար պատրաստ է 40 միլիոն եվրո վճարել։
Հավելենք, որ Դեմիրալը նախորդ տարի է «Սասուոլոյից» տեղափոխվել «Յուվենտուս»: Նա ծնկի խաչաձև կապանների վնասվածք ունի և այս մրցաշրջանում այլևս չի խաղա:
Թուրինյան ակումբի հետ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։