«Հոֆենհայմը» հայտարարել է թիմի նոր մարզիչ նշանակելու մասին Անդրե Բրայտենրայթերի պաշտոնանկությունից հետո։
Թիմը կգլխավորի «Շտուտգարտի» նախկին մարզիչ Պելեգրինո Մատարացոն: Նշանակման մասին պաշտոնապես հայտնել է գերմանական Բունդեսլիգայի ակումբի մամուլի ծառայությունը։
Հետաքրքիր է, որ ամերիկացի մասնագետն արդեն ուներ «Հոֆենհայմի» կազմում աշխատելու փորձ՝ 2017/2018 մրցաշրջանում գլխավորելով թիմի երկրորդ կազմը, իսկ հաջորդ մրցաշրջանում լինելով գլխավոր մարզչի օգնականը։
19 տուրից հետո «Հոֆենհայմը» գտնվում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականում։ Ակումբը վերջին անգամ պաշտոնական խաղում հաղթել է 2022 թվականի հոկտեմբերին։
























































