Մադրիդի «Ատլետիկոն» դիտարկում է ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Պրեսնել Կիմպեմբենի հետ 2023 թվականի ամռանը պայմանագիր կնքելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է Todofichajes-ը:
Իսպանական գրանդը մտադիր է 27-ամյա ֆրանսիացու համար 25 մլն եվրո առաջարկել: Ակումբում կարծում են, որ սա բավարար գումար է ֆուտբոլիստի հրաժարագնի համար. նրա պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի հունիսին:
Կիմպեմբեն «Էրանյայի» սան է: Նա ՊՍԺ-ի հիմնական կազմում հանդես է գալիս 2013 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում Պրեսնելը Լիգա 1-ի 8 հանդիպման է մասնակցել, որոնցում չի կարողացել աչքի ընկնել արդյունավետ գործողություններով: 2018 թվականից Կիմպեմբեն հրավիրվում է Ֆրանսիայի հավաքական:
























































