«Բավարիայի» պաշտպան Դայոտ Ուպամեկանոն Bild-ին ասել է, որ օպերային երգչի հետ աշխատել է իր վոկալի վրա։
Պատճառն այն է, որ ֆուտբոլիստի ձայնը նրան դժվարություններ է պատճառել, երբ նա փորձել է բարձր բղավել խաղադաշտում:
24-ամյա ֆրանսիացին խոստովանել է, որ դիմել է երգչին, քանի որ հաճախ է կոկորդի ցավ ունենում բղավելուց։
Այս մրցաշրջանում Ուպամեկանոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































