Մյունխենի «Բավարիան» ընտրել է դարպասապահների նոր մարզչի թեկնածուին։ Այս մասին հաղորդում է Kicker-ը։
Դարպասապահների նոր մարզիչը կլինի Միխաել Ռեկները, որը նույն աշխատանքն է կատարում «Հոֆենհայմում»։ Հաղորդվում է, որ մասնագետն արդեն մոտ ժամանակներս կարող է պայմանագիր կնքել ակումբի հետ։ Նշվում է, որ մյունխենյան ակումբը «Հոֆենհայմին» կվճարի վեցանիշ գումար՝ Միխաելի հետ պայմանագիրը խզելու համար, որը նախատեսված էր մինչև 2026 թվականը։
Ռեկներն ավելի վաղ արդեն աշխատել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի հետ, երբ վերջինս «Հոֆենհայմում» էր։
Ավելի վաղ «Բավարիայի» ղեկավարությունը որոշել էր բաժանվել դարպասապահների մարզիչ Տոնի Տալապովիչից։ Նա ակումբում էր 2011 թվականից։