«Բավարիայի» գլխավոր տնօրեն Օլիվեր Կահնը խոսել է թիմի դարպասապահների մարզիչ Տոնի Տապալովիչի հեռացման վերաբերյալ Մանուել Նոյերի մեկնաբանության մասին։ Տապալովիչը մյունխենյան ակումբում էր 2011 թվականից և Նոյերի ընկերն էր։
Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահը հիշել է, որ դարպասապահների մարզիչ Զեպ Մայերի հեռանալուց հետո ինքը ստիպված է եղել տեղը զիջել Յենս Լեմանին։
«Ես էլ էի այդ ժամանակ հիասթափված ու բարկացած էի ֆուտբոլային միության վրա։ Բայց ընդհանուր նպատակներն ինձ համար առաջնահերթություն էին։ Նրանք իմ անձնական զգացմունքներից կարևոր էին։ Ահա թե ինչու ես այդ ժամանակ որոշեցի հրապարակավ չարտահայտվել։
Մանուելը հիմա ընդհակառակն արեց»,- Կահնի խոսքերն է փոխանցում ESPN-ն։
Հիշեցնենք՝ The Athletic-ին տված հարցազրույցում Նոյերն անդրադարձել էր Տապալովիչի հեռացմանը՝ ասելով, որ դա ամենադաժան բանն էր, որ ինքը զգացել է իր կարիերայում և որ թիմի բոլոր դարպասապահները լաց են եղել նրա հեռանալուց․ բոլորը հիասթափված են ակումբի այս որոշումից։