ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ժերոմ Ռոտենը հայտարարել է, որ չի աջակցում արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ պայմանագիրը երկարաձգելու գաղափարը.
«Կարծում եմ՝ Մեսսիի հետ պայմանագրի երկարաձգումն ուղղակի անհեթեթություն է: Չեմ հասկանում՝ ինչու երկարաձգել նրա հետ պայմանագիրը, հատկապես իմիջի տեսանկյունից: Նա ջանքեր չի գործադրում, որպեսզի ակումբին առաջ մղի, շնորհակալություն հայտնի երկրպագուներին: Նա երբեք հաճելի ժեստեր չի անում, չի ցանկանում ավելի մեծ ջանքեր գործադրել»,- Ռոտենի խոսքերն է փոխանցում Le10sport-ը:
Ավելի վաղ հաղորդվւոմ էր, որ ՊՍԺ-ն մոտ ժամանակներս կարող է երկարաձգել պայմանագիրը Մեսսի հետ:
35-ամյա Մեսսին 2021 թվականից է հանդես գալիս ՊՍԺ-ում: Նրա գործող պայմանագիրը ֆրանսիական գրանդի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում: