«Հոֆենհայմը» հայտարարել է Անդրե Բրայթենռայթերին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։
Գերմանացի մասնագետը թիմը գլխավորել էր մրցաշրջանի սկզբում։ Նրա գլխավորությամբ թիմը Բունդեսլիգայի 19 խաղում 19 միավոր էր վաստակել։
Գերմանիայի առաջնությունում «Հոֆենհայմը» հաղթանակ չի տարել հոկտեմբերի 14-ից ի վեր․ այդ ընթացքում թիմը երկու անգամ ոչ-ոքի է խաղացել և կրել յոթ պարտություն։