Հաջորդ մրցաշրջանում «Բավարիան» նոր ավագ կունենա։
Մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը չի բացառել, որ Մանուել Նոյերը կարող է զրկվել թևկապից 2023/24 թթ․ մրցաշրջանում։ Պատճառը դարպասապահի քննադատությունն է ակումբի ղեկավարության հասցեին։
Որպես նոր ավագ, Նագելսմանը դիտարկում է Ջոշուա Կիմմիխի թեկնածությունը։