Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը, ով հնարավոր է ամռանը պայմանագիր կնքի ՊՍԺ-ի հետ, կպահանջի բաժանվել թիմի աստղերից մեկից։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, մասնագետը չի ցանկանա իր թիմում տեսնել բրազիլացի հարձակվող Նեյմարին։
Ըստ աղբյուրի՝ Ֆրանսիացի մարզիչը կողմ է հարավամերիկացուն այս ամառ վաճառելուն և նրա փոխարեն «Բարսելոնայից» Ուսման Դեմբելեի հետ պայմանագիր ստորագրելուն։
Նեյմարը փարիզյան թիմի գույները պաշտպանում է 2017 թվականի օգոստոսից, նրա աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2024/2025 մրցաշրջանի ավարտին։ Հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 75 միլիոն եվրո։
























































