«Ռոմայի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն քննադատել է հռոմեացիների ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին։
«Մոուրինյուն երբեք հանճարեղ մարզիչ չի եղել, նա պարզապես գիտի, թե ինչպես խաղալ լրատվամիջոցների հետ և շփվելու հիանալի հմտություններ ունի։
Նա լավ արդյուքներ է ցույց տալիս թիմի կազմում ուժեղ խաղացողների հետ, բայց ոչ նրանց հետ, ովքեր այնքան էլ լավը չեն: Չափազանց հեշտ է պարզապես ընկերանալ մեծ խաղացողների հետ:
«Ռոմայում» ուղղակի աղետ է աղետի հետևից: Նա չգիտի, թե ինչպես ձևավորի թիմ»,- ասել է Կասանոն BoboTV-ի փոդքաստում:
«Ռոման» Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում այս պահին երրորդն է: