Լոնդոնի «Արսենալը» միացել է «Շտուտգարտի» հարձակվող Սերու Գուիրասիի տրանսֆերային մրցավազքին:
Ըստ Fichajes-ի՝ գվինեացին «Արսենալի» տրանսֆերային հիմնական նպատակներից մեկն է։
Նշվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բավարիան» և Դորտմունդի «Բորուսիան»։
«Շտուտգարտի» կազմում Բունդեսլիգայում Սերու Գուիրասին խփել է 25 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո: