Բունդեսլիգայի 19-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս 4։2 հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգին»։ Մյունխենցիները 19 րոպեում 3 գոլ խփեցին։ Դուբլ ձևակերպեց Կինգսլի Կոմանը և 1 անգամ աչքի ընկավ Թոմաս Մյուլերը։
Մինչև ընդմիջում տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Յակուբ Կամինսկին։
54-րդ րոպեին հյուրերը մնացին 10 հոգով՝ խաղադաշտից հեռացվեց Յոզուա Կիմիխը։
73-րդ րոպեին Ջամալ Մուսիալան ամրապնդեց մյունխենցիների առավելությունը։ 83-րդ րոպեին «Վոլֆսբուրգի» կազմում աչքի ընկավ Մատիաս Սվանբերգը։
«Բավարիան» 40 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Վոլֆսբուրգը» 29 միավորով 5-րդ տեղում է։