Մյունխենգլադբախի «Բորուսիան» և «Շալկեն» ոչ-ոքի են խաղացել Բունդեսլիգայի 19-րդ տուրում։ Հանդիպումն ավարտվել է 0-0 հաշվով։
«Շալկեն», որը խաղում էր տնային հարկի տակ, թարմացրել է Բունդեսլիգայի հակառեկորդը՝ մրցակցի հարկի տակ առանց հաղթանակների խաղերի քանակով։ «Շալկեն» Գերմանիայի առաջնության արդեն 37-րդ արտագնա խաղում անընդմեջ չի կարողանում հաղթել։
«Բորուսիան» 26 միավորով զբաղեցնում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը, իսկ «Շալկեն» 11 միավորով գտնվում է վերջին՝ 18-րդ տեղում։