Գերմանիայի առաջնության 19-րդ տուրի խաղում Դորտմունդի «Բորուսիան» 5-1 հաշվով հաղթեց «Ֆրայբուրգին»։
Հաղթողների կազմում մեկական գոլ խփեցին Նիկտո Շլոտերբեկը, Կարիմ Ադեյեմին, Սեբաստիան Ալերը, Յուլիան Բրանդտը և Ջովանի Ռեյնան:
Խաղային օրվա մեկ այլ խաղում «Յունիոնը» հաղթեց «Մայնցին» (2:1), որի շնորհիվ 39 միավորով գլխավորեց Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը («Բավարիան» ունի 37 միավոր և մեկ հանդիպում պակաս)։
«Այնտրախտը» վստահորեն հաղթեց «Հերտային» (3-0) և 35 միավորով բարձրացավ հինգերորդ հորիզոնական, «Հոֆենհայմը» խոշոր հաշվով պարտվեց «Բոխումին»՝ 2-5: