Գերմանական Բունդեսլիգայի 19-րդ տուրի խաղում «Քյոլնը» սեփական հարկի տակ ընդունել էր «Լայպցիգին»։
Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0։
Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը՝ դուրս գալով փոխարինման 85-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Քյոլնը» 23 միավորով 12-րդ տեղում է, իսկ «Լայպցիգը» 36 միավորով չորրորդ տեղում է։