Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը խստորեն դատապարտել է դարպասապահների երկարամյա մարզիչ Տոնի Տապալովիչին հեռացնելու մյունխենցիների որոշումը։
Նոյերը հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ մեծ հիասթափություն է ապրել ու ակումբի աորոշումը նաև անվանել է «ծանր հարված»։
«Նոյերի խոսքերը չեն համապատասխանում նրա ավագի և «Բավարիայի» արժեքներին. Նա անպատեհ պահին հայտարարություն է տարածել, թիմին շատ կարեւոր խաղեր են սպասվում»,- ասել է «Բավարիայի» նախագահ Օլիվեր Կանը։
Ըստ աղբյուրի՝ Նոյերի հարցազրույցը համաձայնեցված չի եղել ակումբի խորհրդի հետ։ Ներքին կանոնակարգը խախտելու համար 36-ամյա ֆուտբոլիստին սպառնում է տուգանք։