Ֆրանսիական ՊՍԺ-ը առաջիկա երկու շաբաթների ընթացքում նոր առաջարկ կանի թիմի աստղային հարձակվող Լիոնել Մեսսին պայմանագրի երկարաձգման շուրջ: Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի փոխանցմամբ, ՊՍԺ-ի և Մեսսիի ներկայացուցիչների միջև հանդիպման ժամանակ ակումբը պաշտոնական առաջարկ կանի արգենտինացուն՝ պայմանագրի երկարաձգման շուրջ: Կողմերը կքննարկեն գործարքի ժամկետներն ու ֆինանսական կողմը, ինչպես նաև վերջնական մանրամասները:
35-ամյա Մեսսին 2021 թվականից է հանդես գալիս ՊՍԺ-ում:
























































