«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը ռեկորդակիր է դարձել Գերմանիայի գավաթի խաղարկությունում տարած հաղթանակների քանակով:
33-ամյա գերմանացին 53-րդ հաղթանակն է տարել՝ բոլորից շատ մրցաշարի պատմության ընթացքում: Ֆուտբոլիստը գերազանցել է «Վերդերի» նախկին կիսապաշտպան Միրո Վոտավայի ցուցանիշը:
Մյուլերը կրկնել է նաև մյունխենյան ակումբի՝ Գերմանիայի գավաթում անցկացրած խաղերի քանակով ռեկորդը (63)՝ այս ցուցանիշով հավասարվելով Զեպ Մյաերին:
Հիշեցնենք՝ Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակչի խաղում «Մայնցը» ընդունել է Մյունխենի «Բավարիային»: Հանդիպումն ավարտվել է հյուրերի՝ 4-0 հաշվով վստահ հաղթանակով: Այդ խաղում Մյուլերը դարձել է գոլային փոխանցման հեղինակ: