Մյունխենի «Բավարիան» ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը չթողեց պաշտպան Բենջամին Պավարին մեկնել Միլանի «Ինտեր», որպեսզի չուժեղացնի մրցակցին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ում։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ինտերը ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին պաշտոնական առաջարկ է արել «Բավարիային» Պավարի տրանսֆերի համար։ Ֆրանսիացի պաշտպանին միլանցիների ղեկավարությունը դիտարկում էր որպես պաշտպան Միլան Շկրինյարին փոխարինող, ով այս ձմռանը կարող է տեղափոխվել ՊՍԺ։
«Բավարիան» հրաժարվել է իր խաղացողին վաճառել «Ինտերին»՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում մրցակցին չուժեղացնելու համար։ Այսպիսով, Ինտերը, չգտնելով Շկրինյարին փոխարինող, չթողեց սլովակ ֆուտբոլիստին գնալ ՊՍԺ։
ՊՍԺ-Բավարիա առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 14-ին Փարիզում։