«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը կավարտի իր ելույթնրեը Ֆրանսիայի հավաքականում, հայտնում է Le Parisien-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 29-ամյա ֆուտբոլիստը վերջերս շատ է մտածել այս որոշման դրական և բացասական կողմերի մասին և որոշել է հրաժարվել ազգային հավաքականում հետագա ելույթներից։ Վարանը ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ:
Ֆրանսիայի հավաքականի կազմում Վարանը դարձել է աշխարհի չեմպիոն 2018 թվականին։
2022 թվականի Աշխարհի առաջնությունում նա օգնեց իր թիմին նվաճել արծաթե մեդալ։ Պաշտպանը Ֆրանսիայի հավաքականի հետ հաղթել է նաև Ազգերի լիգայի 2021թ. խաղարկությունը։ Նա իր նորամուտը ազգային հավաքականում նշել է 2013 թվականի մարտին։