Ֆրանսիական Լիգա-1-ի 21-րդ տուրում ՊՍԺ-ն արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց «Մոնպելիեին»:
Խաղն անհաջող դասավորվեց փարիզյան թիմի համար: Առաջին կեսի միջնամասում վնասվածք ստացավ Մբապպեն ու փոխարինվեց: Րոպոներ անց վնասվածքի պատճառով խաղադաշտից հեռացավ նաև Ռամոսը:
Առաջին կեսում Մեսսին դարձավ գոլի հեղինակ, սակայն VAR համակարգն արձանագրեց խաղից դուրս վիճակ: Նույն իրավիճակը եղավ նաև երկրորդ կեսի սկզբում, այս անգամ Հակիմիի մասնակցությամբ:
55-րդ րոպեին Ռուիզը վերջապես բացեց հաշիվը: 72-րդ րոպեին Մեսսին կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ տանտերերը կրճատեցին հաշվի տարբերությունը, իսկ մեկ րոպե անց կարող էին նաև ոչ-ոքի կորզել, սակայն փարիզյան թիմը արագ հակագրոհի արդյունքում հաշիվը դարձրեց 1:3: Գոլի հեղինակ դարձավ Զաիրե-Էմրեն:
Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն 51 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: