Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մյունխենի «Բավարիան» 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Մայնցի» դարպասը:
Մյունխենյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Չուպո-Մոտինգը, Մուսիալան, Սանեն ու Դեյվիսը:
Հիշեցնենք, որ Յուլիան Նագելսմանի թիմը Բունդեսլիգայի վերջին 3 խաղերում հաղթանակ չէր տարել: