Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը մեկնաբանել է իր նախկին ակումբի՝ «Բավարիայի» հետ կապված իրավիճակը, որի ղեկավարությունը հրապարակայնորեն դատապարտել է իր եզրային կիսապաշտպան Սերժ Գնաբրիին՝ հանգստյան օրերին Փարիզ մեկնելու նորաձևության ցուցադրության համար։
«Ես կասեի, որ չեմ կարծում, որ պայմանավորվածություն կա այն մասին, թե ինչ կարող ես անել հանգստյան օրը, թե ոչ։ Եթե այդպես լիներ, դա կլիներ խախտում, որը պետք է պատժվի։ Բայց ոչ մեկին չի հետաքրքրում, որ Գնաբրին գնացել է Փարիզի նորաձեւության շաբաթ:
Ինձ մի փոքր զարմացրեց այն, որ ակումբն ավելի շատ է տարածել այս թեման, քան լրատվամիջոցները։
Որպես խաղացող, դուք կարող եք գործել «բնազդաբար», երբ խոսքը վերաբերում է խաղային օրերից առաջ ձեր ազատ ժամանակն անցկացնելուն: Բայց Սերժ Գնաբրին, որքան գիտեմ, ոչ մի կանոն չի խախտել։ Իսկ եթե հետո ցանկանում եք նկատողություն անել խաղացողին, ապա դա արեք փակ դռների հետևում: Միգուցե այս արարքի հետևում այլ բան կար, բայց ես հիմա չեմ կարող ճշգրիտ գնահատել այն»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Sport1-ը։
Հիշեցնենք, որՄյունխենի «Բավարիայի» վինգեր Սերժ Գնաբրին որոշել էր նախորդ հանգստյան օրերին մեկնել Փարիզ՝ նորաձևության շաբաթվա շրջանակում ցուցադրությանը ներկա լինելու համար: Դրանից հետո արժանացավ ակումբի մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչի քննադատությանը։ Նա Գնաբրիի պահվածքը որակել է ոչ պրոֆեսիոնալ։