ՊՍԺ-ն չի կարողանա վարձակալել «Չելսիի» կիսապաշտպան Հակիմ Զիեշին։ Լրագրող Ադրիեն Գրենյեի տեղեկություններով՝ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է մարոկկացու տրանսֆերի վերաբերյալ փարիզցիների բողոքը։
Հիշեցնենք, որ խնդիրն այն էր, որ «Չելսին» և ՊՍԺ-ն չեն հասցրել ստորագրել Զիեշի տրանսֆերի վերաբերյալ փաստաթղթերը մինչ տրանսֆերային պատուհանի փակվելը։
Ըստ լուրերի՝ լոնդոնյան ակումբի ներկայացուցիչները իբր երեք անգամ սխալ փաստաթղթեր են ուղարկել փարիզցիներին։
Հակիմը պետք է մնա «Չելսիում» մինչև մրցաշրջանի ավարտը։ ՊՍԺ-ն ցանկանում էր ձեռք բերել մարոկկացուն՝ փոխարինելու Պաբլո Սարաբիային, ով վերջերս է տեղափոխվել անգլիական «Վուլվերհեմփթոն»: