Իսպանացի կիսապաշտպան Իսկոյի ներկայացուցիչները գերմանական «Յունիոնին» մեղադրում են տրանսֆերային պատուհանի փակվելուց քիչ առաջ ֆուտբոլիստի տեղափոխությունը գերմանական ակումբ խափանելու մեջ։
Ինչպես հայտնում է El Mundo-ն, ի սկզբանե նախատեսված էր, որ Իսկոն 1,5 տարի ժամկետով պայմանագիր կկնքի «Յունիոնի» հետ։
Սակայն, երբ գործը հասել է փաստաթղթերի ստորագրման, պարզվել է, որ ակումբը պատրաստ է Իսկոյին առաջարկել ընդամենը 6-ամսյա պայմանագիր։ Իսպանական հրատարակությունը հավելում է նաև, որ Իսկոյի աշխատավարձը և գործակալ ԺորԺե Մենդեշի համար միջնորդավճարները խնդիր են եղել «Յունիոնի» համար։
Իսկոյի տրանսֆերով զբաղվող գործակալությունը պարզաբանել է. «Բանակցությունների ընթացքում մենք պետք է գիտակցեինք, որ մեր բանակցող գործընկերն այլևս չի ցանկանում գործել սկզբում քննարկված պայմանների շրջանակում»: