«Մարսելը» պաշտոնապես հայտարարել է «Բրագայի» հարձակվող Վիտինյայի տեղափոխության մասին։
22-ամյա խոստումնալից հարձակվողի համար վճարվել է 32 միլիոն եվրո։
«Մարսելը» գերազանցել է սեփական տրանսֆերային ռեկորդը։ Նախկինում ակումբի պատմության ամենաթանկարժեք ձեռքբերումը Դիմիտրի Պայեի տրանսֆերն էր՝ 30 միլիոն եվրոյով։
Վիտինյան կենտրոնական հարձակվող է: Այս մրցաշրջանում նա 7 գոլ է խփել «Բրագայի» կազմում անցկացրած 17 խաղում: