Մարոկկոյի հավաքականի և «Չելսիի» կիսապաշտպան Հակիմ Զիեշի տեղափոխությունը ՊՍԺ ձախողվել է, հայտնում է AS-ը։
Նշվում է, որ փարիզցիները լոնդոնյան ակումբին մեղադրում են անփութության մեջ՝ կապված այն բանի հետ, որ ակումբը ժամանակին փաստաթղթեր չի ուղարկել գործարքը կնքելու համար, որը համաձայնեցվել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ավարտից մեկ ժամ առաջ։
Ինչպես հաղորդում է France Bleu-ն, լոնդոնցիները միտումնավոր 3 անգամ սխալ փաստաթղթեր են ուղարկել, որպեսզի մարոկկացին չհեռանա ակումբից ձմռանը:
ՊՍԺ-ն այսօր (փետրվարի 1-ին) մտադիր է դիմել LFP-ին (Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգա), որպեսզի կազմակերպությունը բացառություն անի և գրանցի Զիեշին։ Նրանք պետք է ապացուցեն, որ «Չելսիի» մեղքով տրանսֆերը ժամանակին չի ավարտվել։