Պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն մեկնաբանել է վարձակալության հիմունքներով իր տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթիից» «Բավարիա».
«Բավարիան» մեծագույն ակումբ է, լավագույններից մեկն աշխարհում: Ինձ համար մեծ մոտիվացիա է միևնույն թիմում խաղալ այսպիսի մեծագույն խաղացողների հետ: Գիտեմ, որ այս ակումբն ապրում է տիտղոսների համար պայքարելու և ամեն տարի դրանք նվաճելու համար: Ես էլ եմ ծարավ հաջողությունների: Ամեն ինչ կանեմ «Բավարիայի» համար»,- Կանսելուի խոսքերն է փոխանցում «Բավարիայի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք՝ 28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը: