Նեյմարը բաց կթողնի «Մոնպելյեի» դեմ հանդիպումը։
ՊՍԺ-ն հայտնում է, որ հարձակվողի մոտ մկանային լարվածություն է ախտորոշվել։ Նեյմարը բաց կթողնի նախախաղային մարզումը և չի կարողանա մասնակցել Լիգա 1-ի 19-րդ տուրի՝ «Մոնպելյեի» դեմ չորեքշաբթի օրը՝ փետրվարի 1-ին կայանալիք հանդիպումը։
Փետրվարի 5-ին Նեյմարը դառնում է 31 տարեկան։ Անցյալ տարվա փետրվարի սկզբին բրազիլացին նույնպես ապաքինվում էր վնասվածքից. այդ ժամանակ նա չէր խաղացել նոյեմբերից՝ վնասվածք ստանալով Լիգա 1-ի «Նանտի» դեմ խաղում: