Մյունխենի «Բավարիան» իր պաշտոնական կայքում հայտարարել է Ժոաու Կանսելուի՝ «Մանչեսթեր Սիթիից» վարձակալության հիմունքներով տեղափոխվելու մասին:
Նոր ակումբում նա հանդես կգա 22 համարի մարզաշապիկով:
28-ամյա պորտուգալացին մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը նախատեսված պայմանագիր է կնքել: Պայմանագրում նաև կետ կա՝ առաջիկա ամռանը Կանսելուի տրանսֆերը գնելու վերաբերյալ: