«Չելսիի» վինգեր Հակիմ Զիեխը ժամանել է Փարիզ։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Հաղորդվում է, որ ՊՍԺ-ն ցանկանում է խաղացողին վարձակալել մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի ավարտը։
Այս մրցաշրջանում 29-ամյա մարոկկացի ֆուտբոլիստը լոնդոնցիների կազմում 15 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ կատարելով 1 գոլային փոխանցում:
Ավելի վաղ ֆուտբոլիստին փորձում էր ձեռք բերել իտալական «Միլանը»։