Հայտնի է դարձել, թե ինչու է Ժոաու Կանսելուն նախընտրել տեղափոխվել «Բավարիա», այլ ոչ թե «Բարսելոնա»։
Ինչպես տեղեկացնում է Sport1.de-ն, «Բավարիան» և «Բարսելոնան» հանգստյան օրերին իմացել են, որ ֆուտբոլիստին ձեռք բերելու հնարավորություն կա։ Կատալոնական ակումբը շփվել է գործակալ Ժորժե Մենդեշի հետ, սակայն ֆուտբոլիստը նախընտրել է տեղափոխվել «Բավարիա», քանի որ մյունխենյան թիմը մասնակցում է Չեմպիոնների լիգային։
Երեկ պորտուգալացին բուժզննում է անցել «Բավարիայի» համար։ Այսօր պետք է պաշտոնապես հայտարարվի նրա վարձակալության մասին մինչև մրցաշրջանի ավարտը՝ 70 միլիոն եվրոյով լրիվ տրանսֆերը գնելու հնարավորությամբ։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 26 խաղում խփել է 2 գոլ և կատարել 4 արդյունավետ փոխանցում բոլոր մրցաշարերում: