Dailymail-ը հայտնում է, որ «Գենտի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»:
«Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները ներկայումս հետևում են 20-ամյա ֆուտբոլիստի առաջընթացին:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո: Հիշեցնենք, որ ArmSport-ը անդրադարձել էր երիտասարդ հարձակվողին Ֆուտբոլային սկաուտ․ Բելգիան շարունակում է մնալ ապագա աստղերի դարբնոց շարքում։
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված էր նաև «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեի ծառայություններով: