«Մանչեսթեր Սիթիի» եզրային պաշտպան Ժոաո Կանսելոն շուտով կմիանա Մյունխենի «Բավարիային»: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ֆուտբոլիստի հեռանալու պատճառը կոնֆլիկտն է գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ։
Ֆուտբոլիստի և մարզչի միջև հարաբերությունները վատացել են աշխարհի առաջնության համար նախատեսված դադարից հետո: Կանսելուն սկսել է քիչ խաղաժամանակ ստանալ, ինչի պատճառով հստակ արտահայտել է իր դժգոհությունը։ Ի վերջո, ակումբը որոշել է բաց թողնել ֆուտբոլիստին։
Ակումբային մրցաշրջանի վերսկսումից հետո Կանսելուն վերջին 11 հանդիպումներից միայն 4-ին է մասնակցել: Ընդհանուր առմամբ, նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 խաղ, որոնցում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Նշվում է, որ ֆուտբոլիստն այսօր բուժզննում կանցնի «Բավարիա» տեղափոխվելու համար։