«Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլան քննադատել է թիմի նախկին մարզական տնօրեն Ժունինյոյին։
«Կադրերի կառավարման առումով ես մեծ սխալ թույլ տվեցի, երբ չափազանց մեծ լիազորություններ տվեցի Ժունիին։
Չստացվեց։ Չգիտեմ՝ դա կոմպետենտության պակասի՞ց էր, թե՞ գործն ինքնին շատ դժվար էր նրա համար։
Ես սխալվեցի, երբ ակումբի վերահսկողությունը հանձնեցի մի մարդու, ով ընդհանրապես պատրաստ չէր»,- մեջբերում է Օլանին Lemonde-ն։