ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն մեկնաբանել է այն տեղեկությունը, թե ակումբը մի քանի նորեկի է փորձել ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում.
«Ակումբն աշխատում է, որ գոնե մեկ ֆուտբոլիստի ձեռք բերի: Մենք լուրջ սահմանափակումներ ունենք՝ կապված ֆինանսական ֆեյր-փլեյի հետ: Մենք ցանկանում ենք ուժեղացնել կազմը, բայց արդյոք այն կլինի, թե ոչ՝ ես չգիտեմ:
Մենք հարձակման գծի խաղացողի ենք կորցրել, և կուզեինք այդ կորուստը կոմպենսացնել նոր հարձակվողի ձեռքբերելով: Տեսնենք՝ ինչ կլինի: Գուցե՝ մենք ոչ մեկի էլ չգնենք: Տրանսֆերներով զբաղվում են ակումբի նախագահն ու Լուիշ Կամպուշը, ես զբաղվում եմ խաղերի նախապատրաստվելով»,- Գալտյեի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը:
ՊՍԺ-ն կիսապաշտպան Պաբլո Սարաբիային վաճառել է «Վուլվերհեմփթոնին»: