Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Տորգան Ազարը կարող է լքել գերմանական ակումբը, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա բելգիացու տրանսֆերին հավակնում են «Էվերտոնն» ու ՊՍՎ-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Ազարը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։